Կստեղծվի արդյոք նոր «Նորմանդական քառյակ» ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման համար

Կստեղծվի արդյոք նոր «Նորմանդական քառյակ» ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման համար

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ օգտակար կլիներ, եթե Մոսկվայի հետ երկխոսության համար ստեղծվեր նոր «Նորմանդական քառյակ», ինչպես որ ստեղծվել է ռուս-ուկրաինական երկխոսության համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Նրա խոսքերի համաձայն, արդեն գոյություն ունեցող բանակցային տարբերակները ունեն միայն տեխնիկական բնույթ եւ իրական արդյունքներ չեն ապահովում, իսկ Վրաստանն ունի օգնության կարիք։ Զուրաբիշվիլին ասել է, որ հնարավորության դեպքում լավ կլիներ, որ Վրաստանը Ռուսաստանի հետ բանակցություններում ներկայացվեր գործընկերների հետ, քանի որ չունի բավարար ուժ միայնակ բանակցություններն առաջ տանելու։