Անհուսության եզրին

Անհուսության եզրին

Վաղվա ՔՊ հանրահավաքին ինչքան շատ մարդ հավաքվի, այնքան ողբալի՜ է մեր վիճակը։ Ոչ թե այն բանի համար, որ նրանք շատ երկրպագուներ ունեն, ոչ թե այն բանի համար, որ հավաքվածների թիվը խոսելու է այն մասին, թե ինչքան շատ են Նիկոլի կողմնակիցները, այլ մեր խեղջ, թշվառ, ստրուկ վիճակն է ընդգծվելու։ Եթե ձեզ թվում է, թե Նիկոլ Փաշինյանը դա անում է ներքին լսարանի համար՝ տեսե՜ք երկիրը հանձնելուց հետո էլ ինձ պաշտում են, չարաչար սխալվում եք։ Նա դա անում է արտաքին ուժերին ի ցույց դնելու ու ասելու, որ հանկարծ դուք չմտածեք ու ինձ թողնեք  երկրի հանձնման գործընթացի կեսին, տեսեք ինչքան շատ մարդ կա, որ հավատում է երկրաքնդման այս գործընթացին, տեսեք ինչքա՜ն մարդ կա, որ համաձայն է Արցախը հանձնելուն, տեսեք ինչքա՜ն մարդ կա, որ հավատում է իմ ասած ապագային կամ անդրշիրիմյան կյանքին, տեսեք ինչքան մարդ կա, որ ինձ հետ պատրաստ է անել այն, ինչ դուք եք ուզում։

Վաղվա հավաքը ողբերգություն է։ Ոչ մեկը չի հավատում այլևս Փաշինյանին, բայց մի փոր հացի համար, աշխատատեղը չկորցնելու վախով «բերել են տալու» ու հավաքելու են հյուգոյական թշվառների մի հոծ բազմություն, որոնք պարում, երգում, խոսում, խաղում են իրենց գոյությունը քարշ տալու համար։ Պատրաստ եղեք դիտելու  Փաշինյանի ու Ավինյանի համար իրենց կյանքը զոհաբերող թշվառ տատիների ու պապիների  «աննման» կատարումները, գզգզված մազերը պոկոտող «ծիգրովկա կանանց»  մենապարերը, 44-օրյա պատերազմ չտեսած , բայց  «հերոսացած արծիվների» հերոսապատումները։ Վաղը հայ ժողովրդի ամոթի օրն է։ Հայ ժողովրդի ամոթը իր ողջ մերկությամբ հավաքվելու է հրապարակում։ Չխանգարեք, թող ավտոբուսներով, ինքնաթիռներով նրանց շրջաններից  բերեն, թող պետական կոչվող իրենց սեփական դռներից հավաքած բերեն, չխանգարեք։ Հայ ժողովրդի ամոթը թող իր ողջ մերկությամբ հրապարակ գա։ Վերջապես դուք պիտի՞ իմանաք, թե որն է հայրենիքի հիվանդությունը, ինչու՞ է նա օր- օրի հյուծվում, ինչու՞ է նա հայտնվել անհուսության եզրին։ Վաղը  դուք դա կիմանաք։ Կտեսնեք, թե հիվանդությունը  ինչ մետաստազային ագրեսիվությամբ է զարգանում։ Բուժման կեսը հիվանդությունն իմանալն է։ Դուք կիմանաք այդ հիվանդության անունը, որը հյուծում է երկիրը ու տանում անգոյության։ Թող ողջ հրապարակը լցվի, որպեսզի դուք սթափվեք ու հասկանաք, որ միավորել է պետք առողջ հյուսվածքները ու պայքարել։  

Հիշեցնենք, որ վաղը՝ սեպտեբերի 15-ին իշխանությունը պլանավորել է ամբողջ ՔՊ թիմով երթ և հանրահավաք անել` ի աջակցություն ՔՊ քաղաքապետի թեկնածու, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի, հանրահավաքի ժամանակ ելույթ կունենա նաև Նիկոլ Փաշինյանը։