Հետաքրքիր է՝ թուրքերն ինչու են տեխնիկան բերում Հայաստան

Հետաքրքիր է՝ թուրքերն ինչու են տեխնիկան բերում Հայաստան

Հետաքրքիր է, թուրքերը ինչո՞ւ են տեխնիկա բերում Հայաստան, կարո՞ղ է շինարարություն են անում....շատ էլ լավ են անում, հո՞ թշնամի չեն

Բայց, ասեք, որ կարգին հանդուրժող, սիրալիր ու հյուրընկալ ժողովուրդ ենք, գերիներ ունենք, կարո՞ղ էր չէ, ասենք մեկի ծնողը սրանցից մեկին առևանգեր, ձև գտներ ու փոխանակեր Բաքվում իր տառապյալ որդու հետ, կամ ասենք մի զոհվածի հարազատ սրանց գլխից թողներ, ու սիրտը հովանար...

Չէ, խաղաղության ենք գնում, ի՞նչ թշնամանք, հմի տղա էին մեռան, ինչ անենք, կամ ասենք գերի են, շատ լավ ապրում են, շաբաթը մեկ էլ տուն զանգում, հա դե տղա են կդիմանան, կապ չունի...

Ինչ հող, էդ մե՞րն էր, որ հողի դարդ անենք, կարևորը սահմանն էլ կբացվի լավ կապրենք, իհարկե որպես ճորտ, հա ի՞ նչ, հմի ինչ կարևոր է, թե ում ճորտն ենք, մեկ է ճորտ ենք....
Կարևորը, հպարտ ճորտ ենք»:

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից