Մայքլ Փենսը ներկա կգտնվի Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը

Մայքլ Փենսը ներկա կգտնվի Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը

Հայտնի է դարձել, որ ԱՄՆ գործող փոխնախագահ Մայքլ Փենսը որոշել է ներկա գտնվել ընտրյալ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը, որը տեղի է ունենալու հունվարի քսանին։ Այս մասին հայտնում է NBC News-ը։

Նշենք, որ Բայդենը հրավիրատոմս ուղարկել է Փենսին՝ իր երդմնակալությանը ներկա գտնվելու։ Միաժամանակ, Բայդենը հայտարարել էր, որ Թրամփը ճիշտ որոշում է կայացրել, որ ներկա չի գտնվելու իր երդմնակալությանը, ինչի մասին հայտարարել էր ավելի վաղ։ Բայդենը նաեւ ասել է, որ իր երդմնակալությունը կանցնի առանց խնդիրների եւ անվտանգ։