Կալուգայի մարզում ԱԹՍ-ներ են ընկել․ մանրամասներ

Կալուգայի մարզում ԱԹՍ-ներ են ընկել․ մանրամասներ

ՌԴ Կալուգայի մարզում երկու անօդաչու թռչող սարք է ընկել М3 մայրուղու վրա, հայտնել է մարզպետ Վլադիսլավ Շապշան։ Նրա խոսքով, ԱԹՍ-ներից մեկն ընկել է Ժիզդրա քաղաքում` մայրուղու 299-րդ կիլոմետրում, երկրորդը՝ Դումինիչի ավանում` ավտոճանապարհի 283-րդ կիլոմետրում:

«Պայթյուն չի եղել, տարածքը շրջափակված է, տեղում օպերատիվ-տեխնիկական միջոցառումներ են անցկացվում»,–գրել է Շապշան Telegram–ում:

Ավելի վաղ, հունիսի 2-ին Կալուգայի մարզի իշխանությունները հայտնել էին, որ Կիրովի մարզի տարածքում անհայտ օբյեկտ է ընկել, բնակելի տները չեն վնասվել, տեղի բնակիչները չեն տուժել: