Կրեմլում խուճա՞պ է․ ISW-ի անդրադարձը

Կրեմլում խուճա՞պ է․ ISW-ի անդրադարձը

Կրեմլը չգիտի, թե ինչպես արձագանքել «Ռուսաստանի կամավորական կորպուս»-ի և «Ազատություն Ռուսաստանին» լեգեոնի կողմից ՌԴ Բելգորոդի մարզում շարունակվող հարձակումներին։ Այդ մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) զեկույցում, որտեղ նշվում է, թե այդ ամենի հետևանքով Կրեմլում, իբր, խուճապ է առաջացրել։

Ըստ ISW-ի՝ հունիսի 4-ին վերոնշյալ կազմակերպությունների ապստամբները հերթական հարձակումն են իրականացրել Բելգորոդի մարզում, մասնավորապես՝ Նովայա Տավոլժանկա գյուղի մոտ, որը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից 3,5 կմ հեռավորության վրա: 

ՌԴ ՊՆ-ն, իր հերթին, հայտնել է, որ ապստամբները Բելգորոդի մարզից արագորեն դուրս են մղվել Ուկրաինայի տարածք։ Միաժամանակ նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը խոսել է Տավոլժանկայի մոտ շարունակվող մարտերի մասին։
«Ռուսական կողմի հակասական պատասխանները վկայում են տարածաշրջանի ռազմական և քաղաքացիական իշխանությունների միջև համակարգված աշխատանքի բացակայության մասին», - ասվում է ISW զեկույցում: