Կադիրովը հատուկ առաջարկով դիմել է Պուտինին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Բելգորոդի մարզ չեչենական ստորաբաժանումներ ուղարկելու առաջարկով, որոնք, նրա խոսքով, հակաահաբեկչական անհրաժեշտ փորձ ունեն։
Այս մասին Կադիրովը գրել է Telegram-ի իր ալիքում։
«Ռուսաստանի տարածք ներխուժած հանցավոր խմբավորումը խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների համար անվնաս վերացնելու համար անհրաժեշտ են հատուկ գիտելիքներ և ուսուցում։
Այստեղ ոչ միայն ռազմական, այլեւ հակաահաբեկչական փորձ է պետք։ Նման պատրաստվածություն ունեն չեչեն մարտիկները, ովքեր արդեն ունեն հանրապետությունը հանցավոր խմբերից մաքրելու փորձ»,- ասել է Չեչնիայի ղեկավարը։
Նրա խոսքով, ուժային ու ռազմական կառույցների գումարտակներում ու գնդերում չեչեն մարտիկների ընդհանուր թիվը գերազանցում է 70 հազարը։
«Բոլոր ստորաբաժանումները պատրաստվել են Ռուսաստանի հատուկ նշանակության ուժերի համալսարանում։ Հագեցած են նորագույն տեխնոլոգիաներով ու զենքերով, պատրաստված են և պատրաստ են կատարել գերագույն գլխավոր հրամանատարի (Վլադիմիր Պուտինի-խմբ․) ցանկացած հրաման՝ պաշտպանելու մեր պետությունն ու մեր քաղաքացիներին։ Սա լավ որոշում կլինի: Ուստի մենք պատրաստ ենք և սպասում ենք հրամանին»,- եզրափակել է Կադիրովը։
Կարծիքներ