Սուրբ Ծննդյան շքերթի ժամանակ մեքենան մխրճվել է բազմության մեջ

Սուրբ Ծննդյան շքերթի ժամանակ մեքենան մխրճվել է բազմության մեջ

Ամերիկյան Վիսկոնսին նահանգի Ուոքեշ քաղաքում տեղի ունեցած Սուրբ Ծննդյան շքերթի ժամանակ, մեքնան մխրճվել է բազմության մեջ։ Կան տուժածներ։ Միջադեպի ժամանակ հնչել են նաեւ կրակոցներ։ Այս մասին հայտնում է Milwaukee Journal Sentinel պարբերականը։

Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ շքերթը մոտենում էր իր ավարտին։ Շքերթը ուղիղ եթերով հեռարձակվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, եւ երեւում է, թե ինչպես մի կարմիր արտաճանապարհային մեքենա մեծ արագությամբ մխրճվում է շքերթի մասնակիցների մեջ։