«Ռազբորկա» իմքայլական պատգամավորների միջեւ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջև այսօր միջադեպ է տեղի ունեցել։ Քառօրյա նիստերի մեկնարկից շատ չանցած՝ մի խումբ պատգամավորներ խառնված դուրս եկան նիստերի դահլիճից, այնուհետև տեղեկացանք, որ միջանցքում քաշքշել են իրար «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը ու նույն խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը։
Նրանց բաժանել են խմբակցության այլ պատգամավորները, ովքեր հավաքվել էին խմբակցության սենյակում։
Լրագրողների հետ զրույցում պատգամավորները հերքեցին, թե որևէ միջադեպ է եղել,Հակոբ Սիմիդյանը հաստատեց, սակայն չմանրամասնեց, թե որն է եղել վիճաբանության պատճառը։ «Մենք պարոն Աթաբեկյանի հետ ընկերներ ենք, ոչ մի խնդիր չկա»,- լրագրողներին ասաց Սիմիդյանը։ Նա հավելեց, որ ընկերներով խոսում էին։ «Մի քիչ բարձր տոների մեջ խոսացինք, պատմություն դառավ։ Իմ՝ դահլիճից դուրս գալը մեր ընկերոջն ուրիշ բան էր թվացել, հետո պարզեցինք, որ դա դա չէր։ Երկու բառ զրուցել ենք, ավարտել ենք, ոչ մի հրմշտոց, քաշքշոց չի եղել»,- հավելեց Սիմիդյանը։
Կարծիքներ