Հակահայկական «Ասիմդեր» կազմակերպությունը ՝ Պոլսի Հայոց պատրիարքական ընտրությունների մասին

Հակահայկական «Ասիմդեր» կազմակերպությունը ՝   Պոլսի Հայոց պատրիարքական ընտրությունների մասին

Թուրքական «Ասիմդեր» կազմակերպության ղեկավար Գյոքսել Գյուբեյը հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը ճիշտ է վարվել Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքի ընտրությունների հետ կապված կանոնագրում արտոնելով թեկնածու առաջադրվել միայն Պոլսի Աթոռի եպիսկոպոսներին, քանի որ այսպես ասած «դրսի» թեկնածուներին արտոնություն տալով առաջադրվելու, չէր կարելի բացառել, որ վերջիններս կարող էին սպասարկու դառնալ իրենց երկրների հատուկ ծառայությունների շահերն ու վնասել թուրքական պետությանը։ Այս մասին գրում է «Մարմարան»։ Գյուլբեյը նկատում է, որ այդ իր բնորոշմամբ թուրքական պետության մասին հոգ տանող դրույթի դեմ մի խումբ մարդիկ բողոքում են ու դատ են բացել, կանոնագրի այդ դրույթը չեղարկելու համար։ Գյուլբեյը նաեւ հայտարարել է, որ «Ակօս» պարբերականը տարիներ շարունակ պայքարել է, որպեսզի իր ձեռքը վերցնի Սուրբ Երրորդություն եկեղեցու «վագըֆը»։