Պակիստանում չեն բացառել միջուկային պատերազմն Հնդկաստանի հետ

Պակիստանում չեն բացառել միջուկային պատերազմն Հնդկաստանի հետ

Իրադրությունը հնդ-պակիստանյան հարաբերություններում շարունակում է լարվել։ Քաշմիր վիճելի նահանգի շուրջ զարգացումները կարող են բերել հնդ-պակիստանյան միջուկային պատերազմի։ Այս մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Իմրան Խանը։ Ինչպես հայտնում է The Telegraph պարբերականը, վարչապետ Իմրան Խանն ասել է, որ երբ երկու միջուկային պետություններ սովորական պատերազմ են վարում, մեծ է հավանականությունը, որ այն կարող է վերաճել միջուկայինի։ Նա նաեւ դժգոհել է, որ մյուս երկրները բավարար ուշադրություն չեն հատկացնում Հնդկաստանի՝ Քաշմիրում ինքնավարությունը վերացնելու որոշմանը եւ համարժեք քննադատության չեն արժանացնում։