Կինը մահացել է հրդեհից՝ դստեր պատճառով

Կինը մահացել է հրդեհից՝ դստեր պատճառով

Անկարայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է İHA-ն, հրդեհի հեղինակը եղել է երեսունվեցամյա Օսլեմ Քոչերը։ Նա հրկիզել է բազմաբնակարան շենքի երկրորդ հարկում գտնվող այն բնակարանը, որտեղ ապրել են նրա ծնողները։

Հրդեհի հետեւանքով մահացել է կնոջ մայրը՝ անդամալույծ, 91-ամյա Հեվա Քոչերը։ Կնոջ հորը փրկարարները կարողացել են դուրս բերել բնակարանից եւ փրկել վերջին պահին։ Բազմաբնակարանի բոլոր բնակիչները տարհանվել են։ Տաս մարդ հոսպիտալացվել է ծխահարման ախտանշաններով։ Օսլեմ Քոչերը ձերբակալվել է։ Պարզվել է, որ նա տառապում է շիզոֆրենիայով։

Դեպքի առնչությամբ իրավապահները կատարում են քննություն։