Այս երկիրն ավելի քան 1000 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Աֆղանստան 

Այս երկիրն ավելի քան 1000 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Աֆղանստան 

Չինաստանը ավելի քան հազար տոննա առաջին անհրաժեշտության իրեր եւ այլ տեսակի ապրանքներ որպես հումանիտար օգնություն տրամադրել է Աֆղանստանին։ Օգնությունը Աֆղանստան է հասցվել գնացքով։ Այս մասին հայտնում է Chinhua լրատվական գործակալությունը։ Այդ օգնությունը Աֆղանստան հասցնող գնացքը դուրս է եկել Հորգոս քաղաքից, որը գտնվում է Սինծյան-Ույղուրական ինքնավար շրջանում եւ կհասնի Աֆղանստան 12 օրից։ Հումանիտար բեռը բաղկացած է 50 բեռնատար կոնտեյներից։

Հատկացված օգնության մեջ, կարիքավոր աֆղանների համար նախատեսված են՝ տաք հագուստ, տաք ծածկոցներ եւ կոշիկներ, հաց, թեյ։

Նշենք, որ սա արդեն երրորդ գնացքն է, որ ուղարկվել է։ Ընդհանուր առմամբ, Չինաստանից Աֆղանստան ուղարկված հումանիտար օգնության ծավալը գերազանցել է 2,6 հազար տոննան։