Ստամբուլում կքննարկեն հացահատիկի տեղափոխման հարցը 

Ստամբուլում կքննարկեն հացահատիկի տեղափոխման հարցը 

Ստամբուլում տեղի կունենա քառակողմ հանդիպում Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջեւ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։ «Մենք կանցկացնենք հանդիպում Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա-ՄԱԿ ֆորմատով՝ Ստամբուլում։ Հանդիպմանը քննարկվելու է ուկրաինական հացահատիկի՝ ծովային ճանապարհով տեղափոխման հարցը»,- ասել է նա։

Թուրք բարձրաստիճան պաշտոնյան նկատել է, որ ներկայումս բոլորն են ուզում, որ տեղափոխումը սկսվի եւ բանակցությունները շարունակվում են։ Քալընը հիշեցրել է, որ ներկայումս Ռուսաստանն ու Ուկրաինան միասին ունեն մոտ 40 միլիոն տոննա հացահատկի, որը աշխարհի հացահատիկի 30-35 տոկոսն է, ու լուրջ թիվ է։ Տեղափոխման համար նախատեսված միջանցքը կսահմանվի եւ առաքումը կսկսվի առաջիկա երեք չորս շաբաթվա ընթացքում, հավելել է Քալընը։