Ղարաբաղյան հարցը լուծվել է թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից․ Էրդողանի խոսնակ 

Ղարաբաղյան հարցը լուծվել է թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից․ Էրդողանի խոսնակ 

Ղարաբաղյան հարցը լուծվել է թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։ «Ինչու մենք փակեցինք Հայաստանի հետ սահմանը 92-ին։ Ղարաբաղի գրավման հետ կապված։ Հիմա պայմանները փոխվել են։

Ադրբեջանն ու Թուրքիան միավորվել են, Ղարաբաղն ազատագրվել է եւ մենք սկսել ենք հարաբերությունների նորմալացում Հայաստանի հետ։ Ղարաբաղի հարցը լուծվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի միասնության շնորհիվ»,- ասել է Քալընը։ Նա նաեւ նշել է, որ ներկայումս առկա է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման արագացված գործընթաց։ «Պետք է լուծենք խնդիրներն ու շարժվենք առաջ։