Հադրութեցի մոդելը երկրորդ տեղն է զբաղեցրել «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում

Հադրութեցի մոդելը երկրորդ տեղն է զբաղեցրել «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում

Հադրութեցի մոդել Վերա Սաֆարյանը երկրորդ տեղն է զբաղեցրել «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության հեղինակավոր մրցույթում` ներկայացնելով Հայաստանը։

 

Մրցույթն անց է կացվել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:

Նշենք, որ Վերայի հայրը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։
«Միսիս Եվրոպա» մրցույթն անցկացվում է 15 տարուց ավելի:

 

Մրցույթի մասնակցության պարտադիր պայմանն այն է, որ մասնակիցները պետք է ամուսնացած լինեն և երեխաներ ունենան:

Վերան մեկ որդի ունի՝ Ալեքսանդրը։