Որքան գրավ է սահմանվել Միկա Բադալյանի ազատության համար

Որքան գրավ է սահմանվել Միկա Բադալյանի ազատության համար

Դատարանը Միկա Բադալյանի խափանման միջոցը փոխեց 6 միլիոն դրամ գրավով: Քիչ հետո գրավը վճարելուց հետո նա ազատ կարձակվի:

Հիշեցնենք, որ Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին՝ տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։

Բադալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։