Սիրուշոն մասնակցել է ճամբարային խարույկին (տեսանյութ)

Սիրուշոն մասնակցել է ճամբարային խարույկին (տեսանյութ)

Խարույկի երեկոն ավելի քան ջերմ էր.

Երեկ ճամբարը հաճելիորեն լի էր հյուրերով: 
«Հաղթանակած 2019» հավաքին հյուրընկալվել էին սիրված երգչուհիներ Սիրուշոն, Ալլա Լևոնյանը, Սյուզան Մարգարյանը, ազատամարտիկ Աշոտ Մինասյանը, քառօրյա պատերազմի մերօրյա հերոս Մարատ Պետրոսյանը, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը, ոճաբան, դիզայներ Արամ Նիկոլյանը: Հաշվի առնելով հյուրերի մասնագիտական տարաբնույթ ուղղվածությունը` երիտասարդները հյուրերից յուրաքանչյուրի հետ զրուցեցին իրենց հուզող հարցերի շուրջ` ստանալով սպառիչ պատասխաններ: Տեսնելով երիտասարդների աչքերի փայլնու խանդավառությունը` Աշոտ Մինասյանը հորդորեց.
- Տարերքն ու ռիթմն ուղղորդված տանեք դեպի ձեր նպատակները, Հաղթանակա'ծ սերնդի երիտասարդներ ...