Ծնողները Նիկոլի դեմ են պայքարում, ինքը Նիկոլի համար երգում է

Ծնողները Նիկոլի դեմ են պայքարում, ինքը Նիկոլի համար երգում է

Այսօր տեղեկացանք, որ դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի գիշերը հայրենի երգիչ-երգչուհիներից ոմանք համերգով են հանդես գալու: Երևանի քաղաքապետարանի բյուջեից այս համերգային նախագծի համար հատկացվել է 70 մլն 960 հազար դրամ: Չնայած այս տարի տեղի ունեցած անհաշվելի աղետներին, հարյուրավոր զոհերին ու շրջափակված Արցախին, օրվա իշխանությունները որոշել են մի լավ զվարճանալ ու մի ստվար զանգվածի էլ՝ զվարճացնել: Վաղը կայանալիք միջոցառման «գլխավոր դերակատարները» Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանն են լինելու:

Գարիկ Պապոյանի մասին խոսելն անիմաստ է, Գարիկն իր իշխանական հայացքներով հասարակությանը շատ է զարմացրել և նրա մասին խոսելն ուղղակի ավելորդ է, զարմանալին այն է, որ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Սոնա Ռուբենյանն է որոշել իշխանության «դուդուկի» տակ պարել: Սոնա Ռուբենյանի ծնողներն անգամ պայքարում էին օրվա իշխանության դեմ: Ամիսներ առաջ տեղի ունեցած բողոքի ակցիաներից մեկի ժամանակ Սոնա Ռուբենյանի մայրն ասել էր՝ «Իմ մտահոգությունը մի հատ ա, էս իշխանությանը պետք է իրենց խունտայով փոխել։ Իրենց պետք է փոխել, իրանց պետք է հեռացնել, իրանցից պետք է շատ շուտ ազատվել, մեր փրկությունն է դա», - նշել էր երգչուհու մայրը:

Սոնա Ռուբենյանն էլ երբևէ չի համակրել այս իշխանություններին, սակայն արի ու տես, որ այժմ որոշել է դառնալ այս անհեթեթ ու անտեղի խեղկատակության մի մասը: