Ապրելուց մինչեւ բիզնես․ 2022-ի ամենից հարմարավետ եւ մատչելի քաղաքները

Ապրելուց մինչեւ բիզնես․ 2022-ի ամենից հարմարավետ եւ մատչելի քաղաքները

Ապրելու համար լավագույն քաղաքները, ըստ արտագաղթողների 2022 թվականի վերջին հարցման, շատ չեն տարբերվում անցյալ տարվա լավագույն երկրներից: Սակայն վերջին տարբերակում շեշտը դրվել է արտասահմանյան քաղաքների վրա՝ ոչ միայն ուսման եւ աշխատանքի նպատակով տեղափոխության, այլեւ մշտական բնակության եւ բնակության թույլտվության համար: Սա այն հարցն է, որ մեծապես հուզում է Ռուսաստանի Դաշնությունից, Ասիայից, ԱՊՀ-ից, Ուկրաինայից եւ Եվրոպայից գաղթողներին։
Իսպանական Վալենսիան 2022-2023 թվականներին անվտանգության եւ հարմարավետության տեսանկյունից լավագույն քաղաքն է, որը մշտական տուն կդառնա այն գաղթականների համար, ովքեր փնտրում են խաղաղություն, բարգավաճում եւ հարմարավետություն՝ բաց ներդրումային ծրագրով, որն Իսպանիայում կացության թույլտվություն է տալիս: 

Դուբայը (ԱՄԷ) եղել, կա եւ մնում է լավագույն քաղաքը ցանկացած երկրի բնակիչների տեղափոխման համար: Սա շատ գեղեցիկ քաղաք է՝ իր յուրահատուկ թաղամասերով եւ նորակառույցներով, որտեղ կարող եք ազատորեն գնել անշարժ գույք եւ ստանալ կացության թույլտվություն 3 եւ 10 տարի ժամկետով, ինչպես նաեւ ստեղծել կարիերա եւ դառնալ պասիվ եկամուտ ունեցող ներդրող։
Մեքսիկայի Մեխիկոն ամենաբարյացակամ քաղաքն է․ 2021 եւ 2022 թվականների հարցումների համաձայն՝ այն նաեւ ամենահյուրընկալ քաղաքների թվում է:

Լիսաբոնը (Պորտուգալիա) արժանիորեն համարվում է արտագաղթողների վերաբնակեցման լավագույն քաղաքներից մեկը: Պորտուգալիան զբաղեցնում էր առաջին դիրքերը՝ օտարերկրյա քաղաքացիների դիմորդների թվով, սակայն հետագայում փոխեց ներդրումների համար կացության թույլտվության ծրագրի պայմանները։ Այդուհանդերձ, այն առայսօր գրավիչ է այնտեղ տեղափոխվելու, ապրելու եւ աշխատելու տեսանկյունից։

Մադրիդը լավագույն վայրն ու բավականին խոշոր քաղաքներից մեկն է, որտեղ կարելի է ապրել, աշխատել եւ պարզապես հանգստանալ: 2021-ի տարեվերջին այն ուներ նմանատիպ առավելություններ, ինչպեսեւ իսպանական մեկ այլ քաղաք՝ Վալենսիան, ներառյալ բիզնես կառուցելու եւ բիզնես գործընկերների ընդլայնման բազմաթիվ հեռանկարները։

Թաիլանդի Բանգկոկը հայտնի է իր զբոսաշրջային հանգստի վայրերով, հիասքանչ Պուկետ կղզով եւ մատչելի Thai Elite Visa վիզայով: Բայց կան նաեւ լավ պայմաններ մշտական բնակության համար (ըստ արտագաղթողների), եւ դուք կարող եք ազատորեն հաստատվել երկրում մշտական բնակության համար, աշխատանք գտնել եւ պարզապես լավ ժամանակ անցկացնել։

Բազելը (Շվեյցարիա) ոսկու եւ փողի գանձապահների երկիր է՝ օտարերկրացիների տեղափոխման համար հիանալի իրավաբանական ընթացակարգերով: Բազելն աչքի է ընկնում անվտանգության բարձր մակարդակով, իսկ նրա 19 շրջաններից յուրաքանչյուրը կարելի է բնութագրել որպես ամենաշահեկանը որոշակի ուղղության համար՝ աշխատանք, ժամանց, հանգիստ կյանք, բիզնես եւ այլն:

Ավստրալիայի Մելբուրնը զբաղեցրել է իր գործընկերոջ՝ Սիդնեյի տեղը՝ մշտական բնակության եւ տեղափոխության հարմարավետության առումով: Այստեղ կյանքը բավականին թանկ է, բայց իսկապես շքեղ ու եկամտաբեր, հատկապես նրանց համար, ովքեր կրթություն կամ գործատու ունեն այդ երկրում։
Էմիրությունների Աբի Դաբին հանրահայտ Դուբայի հետ նույն մակարդակի վրա է, որն ինչպես անցյալ տարի, այնպես էլ այսօր պահպանել է իր առաջատար դիրքերը հարմարավետության եւ արտագաղթի պայմանների առումով։ Աբու Դաբին այժմ ընտրված է ոչ միայն այնտեղ տեղափոխվելու, այլ նաեւ միջազգային ընկերությունների գրանցման եւ ՏՏ գործունեության համար։

Սինգապուրը եզրափակում է լավագույն 10 քաղաքների ցանկը՝ պահպանելով անցյալ տարվա իր դիրքը՝ որպես բնակության եւ կյանք կառուցելու ամենահարմար քաղաքներից մեկը:

ՀԳ․ Կարեւոր է նկատի առնել, որ աշխարհի լավագույն քաղաքների վարկանիշը փոխվում է ամեն տարի, եւ նույնիսկ այն մեգապոլիսները, որոնք այսօր ճանաչվել են վատագույնը, արդեն հաջորդ տարի կարող են հայտնվել լավագույն քաղաքների ցանկում:

Արա Ալոյան