Խոջա Նասրեդինի իմաստնության ըմբռնման հրամայականը

Խոջա Նասրեդինի իմաստնության ըմբռնման հրամայականը

Խոջա Նասրեդինի արձանը Յենիշեհիրում (Թուրքիա)

Խոջա Նասերդին, մուսուլմանական Արևելքի և Միջերկրական ծովի և Բալկանների ֆոլկլորային պերսոնաժ, կարճ հումորիստական և սատիրական մինի­ատյուրների և անեկդոտների, իսկ երբեմն կենցաղային պատումների հերոս: Խոջա Նասրեդդինը եղել է իմաստուն ու խորամանկ, փիլիսոփա և զվարճալի կատա­կասեր: Նասրեդինը արեւելյան ամենահայտնի հերոսներից է:

Հայաստանում և նրա շուրջ զարգացումներին որոշ արձագանքներ ակամայից հիշեցրին Հոջա Նասրեդինի մի պատում: 
Մեկն ասում է.
- Խոջա փլավ են տանում:

Խոջա Նասրեդինն անտարբեր պատասխանում է.

• Ինձ ի՞նչ:

• Խոջա, ձեր տուն են տանում:
Խոջա Նասրեդինը հարցնում է.
• Իսկ ձեզ ի՞նչ:

Լրահոսից տեղեկանում ենք.

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) ուսում­նա­սի­րելով համաշխարհային առաջնորդների և քաղաքական գործիչների եկամուտների վերաբերյալ գաղտնազերծված միլիոնավոր «Պանդորայի փաստաթղթերը», նոր զեկույց է ներկայացրել, որում ծավալուն անդրա­դարձ կա Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի անծայրածիր ունեց­վածքին, գրում է The Guardian-ը:

Արձագանքը չի ուշանում և հպարտության մեծ զգացումով հայտնի հայերից մեկը հայտարարում է. «Հայաստանի նախորդ եւ ոչ մի նախագահի անուն, կրկնում եմ (ի դեպ, կրկնությունը գիտության մայրն է), եւ ոչ մեկինը, հերթական համաշխարհային կոռուպցիոն սկան­դալում չկա»։ 

Շատ վատ է, որ չկա: Չկա, դրա համար էլ մեզ հետ հաշվի չեն նստում: Հազար ասել ենք, կոռուպցիայի մասին խոսել չի կարելի, այլ պետք է այդ գործիքը հմտորեն օգտագործել:
Ալիևի մասին են խոսում, ամոթանք տալիս: Բա այս ամենն ինչպե՞ս ստացվեց, եթե ոչ կոռուպցիոն սխեմաների միջոցով: Այո, Ալիևին կարելի է ամոթանք տալ, որ ինչ-որ տեղ քձիբություն է արել, ինչ-որ մեկին մոռացել է նախապես շնորհա­կա­լություն հայտնել, դրա համար էլ տեղե­կատվութ­յան արտահոսք են կազմակերպել:

Բայց այստեղ առաջանում է նասրեդինյան հարցադրում. «Մեզ ի՞նչ, թե Ալիևը կոռուպցիոն սկանդալում է հայտնվել: Մեզ, ավելի շուտ, պետք է մտահոգեր, թե ինչու մերոնք այդ «պատվին» չեն արժանացել»: 

Վերջերս խիստ հաճախակի են հնչում «Իրանը մտավ խաղի մեջ», «Իրանը կոշտ արձագանք է տվել Էրդողանի ելույթին», «Իրանը զորքերը մոտեցրել է սահմանին» ու նման այլ հայտարա­րություններ:
Այս պարագայում նույնպես նասրեդինյան հարցադրում է առաջանում. «Մեզ ի՞նչ»: Մեզ ինչ, որ միջազգային կոռուպցիոն սխեմաներում չկանք ու խաղի մեջ չենք, մեզ ինչ, որ կոշտ չենք արձագանքում զիջողականությունից լկտիացած Էրդողանին ու Ալիևին, մեզ ինչ, երբ մեր զորքերը չեն կարողանում պաշտպանել մեր սահ­ման­ները:

Եզրակացություն. ստեղծված իրավիճակում զուսպ, քչախոս լինել, անիմաստ մեկնաբանություններից զերծ մնալն ու ավելի շատ գործելը թվում է ողջամիտ:

Գագիկ Վարդանյան