Ով է Վարդապետյանի նոր օգնականը

Ով է Վարդապետյանի նոր օգնականը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 14-ին իրեն օգնական է նշանակել Դավիթ Էդվարդի Գրիգորյանին, թեև նշանակման մասին հրամանը հրապարակվել էր ավելի վաղ՝ նոյեմբերի 10-ին։ Դատախազությունից տեղեկացնում են, որ Գրիգորյանը 2017 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանն իրավագիտությունմ ասնագիտությամբ՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան, իսկ 2019 թվականին ավարտել է նույն բուհը՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան «Իրավագիտություն»՝ իրավունքի տեսություն և սահմանադրական իրավունք մասնագիտությամբ:

Դատախազությունից հաղորդել են նաև, որ Աննա Վարդապետյանի նոր օգնականը մինչև դատախազություն գալը աշխատել է արդարադատության նախարարությունում, սակայն թե ինչ պաշտոն է զբաղեցրել, չեն նշել։