Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագավոր Կարլ III-ի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիա կատարած այցի ընթացքում հանդիպել է թագավոր Կարլ III-ի հետ։
Այս մասին հայտնում է Sky News-ը։
Սա Զելենսկու առաջին հանդիպումն է Կարլ III թագավորի հետ։
Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի ղեկավարը այցով ժամանել է Բրիտանիա։
Զելենսկին արդեն հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ եւ քննարկել խաղաղության բանաձեւի իրագործման, ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության եւ մի շարք այլ հարցեր։
Կարծիքներ