Մի կատարեք վերջին սխալը, Զալուժնիին մի՛ դիպչեք․ Արեստովիչը՝ Զելենսկուն

Մի կատարեք վերջին սխալը, Զալուժնիին մի՛ դիպչեք․ Արեստովիչը՝ Զելենսկուն

Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ նրան «խելամտության» կոչ անելով։

«Վլադիմիր Ալեքսանդրի։ Իրավիճակի բանալին նրանց ձեռքերում չէ, որոնք քննադատում են Ձեզ։ Այն Ձեր ձեռքերում է․ ընդդիմության, ամերիկացիների, ամբողջ աշխարհի դիրքորոշման, բանակի ու հասարակության դիրքորոշման փոփոխության բանալին։ 

Նավակը ցնցում են ոչ թե ձեզ քննադատողներն ու ընտրությունների կոչ անողները, այլ ձեր անարդյունավետ քաղաքականությունը, որը խաթարում է մարդկանց հավատը հաղթանակի նկատմամբ, բանակի տրամադրությունը, գործընկերների ու դաշնակիցների վստահությունը։

Ընդդիմությունը չէր, որ հեռացրեց հրամանատար Խորենկոյին՝ այնպիսի ձևով, որը վիրավորում է յուրաքանչյուր զինծառայողի զինվորական ​​պատիվը»,- նշել է արտերկրում գտնվող նախկին պաշտոնյան, ով մտադիր է Ուկրաինայի նախագահ դառնալ և վերջին շրջանում խստորեն քննադատում է Կիևի ռեժիմին։
Արեստովիչը նաև Զելենսկուն խորհուրդ է տվել ձեռք չտալ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին։

«Բանալին՝ ձեր սեփական քաղաքականությունը փոխելն է՝ ավելի արդյունավետ լինելու համար: Շատ ավելի արդյունավետ, քան հիմա: Ամերիկյան օգնության հարցը, Պուտինի հետ բանակցություններում պարտադրանքը կանխելու հարցը, հաղթանակի հարցը ձեր ձեռքերում է։ 

Փոխվե՛ք, հակառակ դեպքում, այլեւս նշանակություն չի ունենա, թե ով ինչ է կոչ անում՝ ընտրություններ, թե ընտրություններից հրաժարվել։ Ընտրություն չի մնա. վերջին հնարավորությունն է։ Եվ մի կատարեք վերջին սխալը: Զալուժնիին մի՛ դիպչեք»,- ասաց Ալեքսեյ Արեստովիչը։