«Հրապարակ». Միայն թուրքը կարող է թուրքի դժբախտության համար ցավ ապրել

«Հրապարակ». Միայն թուրքը կարող է թուրքի դժբախտության համար ցավ ապրել

Հարցազրույց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանի հետ

- Շատ է խոսվում նոր խաղաղության պայմանագրի մասին: Նշվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն արդեն իսկ սկսել են այդ պայմանագրի վրա աշխատել: Խաղաղության պայմանագիր ասելով Դուք ի՞նչ եք հասկանում:

- Խաղաղության պայմանագիր ասելով ես հասկանում եմ երկու իրար հանդուրժող ժողովուրդների համակեցություն: Քանի դեռ այդ ժողովուրդներն իրար չեն հանդուրժում, իրար վրա ատամ են կրճտացնում՝ զավակների կյանքերի կամ տարածքների համար, դու չես կարող խաղաղություն հաստատել: Դա մնալու է թղթի վրա: Այդպիսի խաղաղության պայմանագրեր կարող են հազարներով կնքել, հետեւաբար, սա լինելու է հերթականը: Խաղաղությունը նախ պետք է վերաբերմունքով հաստատել, իսկ մենք տեսնում ենք, թե ինչպիսի վերաբերմունք ունի Ադրբեջանը: Նա իր բոլոր քարտեզներով Հայաստանը կիսով չափ վերցրել է իրեն: Այժմ ինչպե՞ս եք պատրաստվում Ադրբեջանի հետ խաղաղ ապրել: Ադրբեջանն Արցախի հարցը համարում է փակված, իսկ մենք` հայ ժողովուրդը, չի հաշտվելու հայրենիքի եւս մի հատվածի կորստյան հետ: Գոնե ինձ համար Արցախը նույն Սյունիքն է, նույն Տավուշն ու նույն Գեղարքունիքն է: Ի՞նչ տարբերություն, թե զավակներիցդ որ մեկին ես կորցնում: Այն երկիրը, որը կուլ է տալիս զավակներիդ, չի կարող քեզ հետ խաղաղություն հաստատել: Մենք տեսնում ենք, չէ՞, թե ոնց է Ադրբեջանի ախորժակը գնալով մեծանում: Չեմ հավատում ոչ մի խաղաղության պայմանագրի իրականացման: Դա ընդամենը ունի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երկարաձգելու միտում: Աշխարհաքաղաքական խաղեր խաղալու, իրենց խամաճիկի դերը կատարելու միտում ունի այդ պայմանագիր ասվածը, որը ձախողվելու է, որովհետեւ մենք չենք կարող նման ձեւով պահել ազգային շահը: Բոլորիս երազանքն էլ խաղաղությունն է, սակայն խաղաղություն գտնում են բացառապես ուժեղները: Երբ Հայաստանը հզորանա, իսկ հայկական բանակը դառնա այնպիսին, որ տարածաշրջանում ինչ-որ բան թելադրի, այ, այդ դեպքում ես գուցե հավատամ, որ խաղաղության պայմանագիրը կարող է կյանքի կոչվել:

- «5165» շարժումը, կարծես, պասիվացրել է գործողությունները: Ինչո՞ւ:

- Մենք հայտարարել էինք, որ «5165» շարժումը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը, քանի որ ոմանք այնպես են վարկաբեկել անգամ «քաղաքականություն» բառը, որ ոչ մեկը չի ուզում լսել այդ մասին: Այդ պատճառով մենք գործունեություն ենք ծավալում ոչ թե կուսակցական շրջանակներում, այլ շանունակում ենք «Համախմբում» նախաձեռնության շրջանակներում կազմակերպել հավաքներ, հանդիպումներ, քննարկումներ եւ այլն: Ամեն շաբաթ ունենում ենք մոտ 100-130 հոգանոց հավաքներ, զրուցում ենք մարդկանց հետ, համախմբվում ենք: Շուտով արդեն հանդես կգանք աշխատանքի արդյունքներով: Հայաստանում այսօր բառացիորեն անիշխանություն է, եւ մեր խորին համոզմամբ` պետք է ի հայտ գան այնպիսի մարդիկ, որոնք այս դժվարին պահին կունենան համարձակություն՝ պատասխանատվությունն իրենց ձեռքը վերցնելու: Հայաստանն անտեր վիճակում է այժմ: Մենք փնտրում ենք բանիմաց մարդկանց, որպեսզի կարողանանք տեր կանգնել մեր երկրին: Տեր կանգնել՝ նշանակում է նախ վերագտնել կորցրած արժանապատվությունը, աշխարհում մեր ինքնությունը պահելու իրավունքը: Դրանք բոլորը կորցրել ենք….

- ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը ցավակցություն էր հայտնել Թուրքիային՝ Բարթըն քաղաքում ածխահանքի պայթյունի միջադեպից զոհվածների մահվան առթիվ։ Ասել էր․ «Տարածաշրջանի ժողովուրդները սգում են այս ծանր կորուստը»։ Ցավակցական ուղերձ էր հղել նաեւ Արարատ Միրզոյանը։

- Բնության մեջ ամենավտանգավոր կենդանիներն այլածիններն են: Երբ տարբեր խառնուրդներից ինչ-որ բան են ստանում: Արսեն Թորոսյանն այլածին է, հետեւաբար, նրանից այլ բան ակնկալել հնարավոր չէ: Հայաստանի իշխանություններն այսօր այլածիններին են պատկանում: Նրանք հայ չեն, հնարավոր է, որ թուրք են, ես չգիտեմ իրենց ծագումնաբանությունը: Հետեւաբար, սեփական ցեղակիցներին ցավակցելն իրենց համար նորմալ է: Նման ցավ միայն ցեղակցիդ հանդեպ կարող ես ապրել, այն դեպքում, երբ բոլորովին վերջերս ականատես եղանք, թե ինչպես են ոստիկանները վերաբերվում զոհված զինծառայողների ծնողներին: Նման տեսարաններից հետո կարելի է ենթադրել, որ այս մարդիկ այլածին են, ամենայն հավանականությամբ` թուրք, քանի որ միայն թուրքը կարող է թուրքի դժբախտության համար ցավ ապրել, իսկ հերոսի մորն ասֆալտի վրայով քարշ տալ: