Շաղոյանը «Սևիլյայու՞մ»

 Շաղոյանը «Սևիլյայու՞մ»

Հայաստանի ազգային  հավաքականի 19-ամյա  կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը հնարավոր է կարիերան շարունակի Լա լիգայում։ Մարզական մամուլում լուրեր են շրջանառվում, որ Երևանի ԲԿՄԱ- ի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Սևիլյա»։

Ասում են՝ամենայն հավանականությամբ, Շաղոյանի թեկնածությունն առաջարկել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, որը սերտ հարաբերությունների մեջ է անդալուզյան ակումբի հետ: Նա երկու անգամ գլխավորել է այդ թիմը:

Հիշեցնենք, Շաղոյանը նորամուտը հավաքականի կազմում նշեց ԱԱ 2022թվականի առաջնության նախընտրական փուլի տուրերի շրջանակում, առաջին անգամ կրեց Հայաստանի հավաքականի մարզաշապիկը Իսլանդիայի հավաքականի դեմ խաղում՝ Երևանում։