Հող հանձնելը խաղաղության երաշխիք չէ. հայտարարություն

Հող հանձնելը խաղաղության երաշխիք չէ. հայտարարություն

«Մենք կանք» նախաձեռնության հայտարարությունը։

Հող հանձնելը խաղաղության երաշխիք չէ
ՀՀ տարածքային ամբողջականության սասանումը հերթական անգամ տեղի է ունենում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի իշխանությունների կողմից։

Իրավիճակը Տավուշի մարզում միակողմանի զիջումների հերթական արարն է, որով հարվածի տակ է դրվում պետության գոյությունը և երկրի ապագան ընդհանրապես։ Այս իշխանությունների հող հանձնելու մարտավարությամբ խաղաղություն երաշխավորելու անտրամաբանությունը, անբարոյականությունն ու անհեռանկարայնությունն ապացուցվել են բացմիցս։ Տեղի ունեցողը կրկնվող մղձավանջի պես հիշեցնում է Արցախի հետ կատարվածը։ Գաղտնի պայմանավորվածություններ ու փաստաթղթեր ստորագրելով ժողովրդին փաստի առաջ կանգնեցնելը անխուսափելիորեն հանգեցնելու է ավելի մեծ աղետի։

Մենք չենք կարող անտարբեր մնալ հայրենիքի ճակատագրի նկատմամբ։ Լռելն այլևս անհնար է։
«Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում Հայաստանի հանրությանը, արցախահայությանը, Սփյուռքի մեր հայրենակիցներին համախմբվել և բռնել պայքարի ուղին։ Ազգային արժանապատվության ոտնահարումն ու պարտության ընթացքը վերջնականապես պետք է կասեցվեն։