Վարդան Այվազյանին կասկածում են նոյեմբերի 9-ի ցույցերը կազմակերպելու մեջ, ինչն աբսուրդ է. փաստաբան (տեսանյութ)

Վարդան Այվազյանին կասկածում են նոյեմբերի 9-ի ցույցերը կազմակերպելու մեջ, ինչն աբսուրդ է. փաստաբան (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք, այս պահին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանին ձերբակալելու որոշումը  բողոքարկելու վերաբերյալ դատական նիստը: Հիշեցնենք, Այվազյանի տանը և գրասենյակում երեկ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել, որից հետո բերման է ենթարկել Այվազյանին, ապա ձերբակալման որոշում կայացրել:

Այվազյանի փաստաբան Միհրան Պողոսյանը Hraparak.am-ին հայտնեց, որ այս նիստով դատարանը քննելու է իր ներկայացրած բողոքը ԱԱԾ-ի կողմից Այվազյանին ձերբակալելու որոշման վերաբերյալ, բայց նաև չբացառեց, որ հնարավոր է, սովորության համաձայն, միանգամից նաև կալանավորման միջնորդության հարցը քննվի:

Նա ասաց, որ ԱԱԾ-ն Այվազյանին ձերբակալել է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցեր կազմակերպման մեջ` նրան վերագրելով իշխանության յուրացման հոդվածի հատկանիշներով արարք:

Այսինքն, ըստ փաստաբանի, ստացվում է, որ այդ բազմահազար քաղաքացիները, որոնք այդ օրը դուրս էին եկել փողոց հենց Այվազյանի կազմակերպմամբ, ինչը Միհրան Պողոսյանն աբսուրդի ժանրից էլ մեկ աստիճան վեր է համարում:

Մանրամասները՝ տեսանյութում