Ադրբեջանը սկսել է իր հսկողության տակ անցած տարածքների «մշակութային յուրացումը»

Ադրբեջանը սկսել է իր հսկողության տակ անցած տարածքների «մշակութային յուրացումը»

Ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմի ավարտից հետո, Ադրբեջանը իր հսկողության տակ անցած արցախյան հողերում սկսել է մշակութային ցեղասպանություն՝ հետեւողականորեն ոչնչացնելով այդ տարածքների հայկական ժառանգությունը, կամ դրանք հայտարարելով ուդիա-աղվանական։ Եւ ահա, հայտնի է դարձել, որ ադրբեջանական իշխանությունները սկսել են այդ հողերի «մշակութային յուրացումը»։ Մասնավորապես, ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, Շուշիում մեկնարկել է Մոլլա Փանահ Վագիֆի արձանը։