Թրամփը չի պատրաստվում հանդիպել Վիսկոնսինում վիրավորված աֆրոամերիկացու ընտանիքին

Թրամփը չի պատրաստվում հանդիպել Վիսկոնսինում վիրավորված աֆրոամերիկացու ընտանիքին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում հանդիպել Վիսկոնսին նահանգի Քենոշա քաղաքում հրազենային վիրավորում ստացած աֆրոամերիկացի Ջեյկոբ Բլեյքի հարազատներին։

Հիշեցնենք, որ Բլեյքը պարալիզացվել էր ոստիկանների կողմից արձակված հրազենային կրակոցների հետեւանքով։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քեյլի Մակինենին։ Չնայած դրան, նախագահ Թրամփն այցելելու է Վիսկոնսին, Քենոշա քաղաք, սակայն չի հանդիպելու Բլեյքի հարազատներին։ Թրամփը հանդիպելու է տեղի իրավապահների եւ բիզնեսի ներկայացուցիչների հետ, հասկանալու համար վերջին հուզումների պատճառով այդ քաղաքի կրած վնասները։