Ինչ հետեւանքներ կունենա լիցենզիայից զրկվելը

Ինչ հետեւանքներ կունենա լիցենզիայից զրկվելը

Քաղավիացիայի ոլորտի հին մասնագետներից մեկից հետաքրքրվեցինք, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ` Հայկական քաղավիացիայի լիցենզիայից զրկելու միջազգային ավիացիոն կազմակերպության որոշումը: «Հայկայկան քաղավիացիայի` լեցենզիայից զրկելու որոշումն անչափ ծանր ազդեցություն կարող է ունենալ ոչ միայն տնտեսական, քաղաքական, այլեւ` ամենաուղղակի իմասով։ Դա նշանակում է` հայկական ավիաընկերությունները կզրկվեն եվրոպական ուղղություններով կանոնավոր թռիչքներ իրականացնելու հնարավորությունից, կզրկվեն նաեւ եվրոպական ուղղություններով չարտերային չվերթներ իրականացնելու հնարավարությունից. կզրկվեն եվրոպական ուղղություններ` սեզոնային (ամառային սեզոնին) թռչելու և տուրիստներ տեղափոխելու հնարավորությունից։ Իսկ հայկական ավիացիայի կաթվածահար լինելու արդյունքում` մոնոպոլ հնարավորություններ ձեռք կբերեն լոուքոստերները, որոնք Հայաստանում առանց այդ էլ ունեն բացառիկ արտոնություններ եւ իրավունքներ։ Ապաեւ` լուրջ խնդիրների հետ են բախվելու միջազգային խոշոր ավիափոխադրողները, քանի որ լոուքոսթերները ավիացիան չեն զարգացնում»,- ասաց ոլորտի լավատեղյակ աղբյուրը։