Արցախցու պատասխանը թող դաս լինի Նիկոլին

Արցախցու պատասխանը թող դաս լինի Նիկոլին

Նիկոլի խաղաղության օրակարգը հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության  դեմ է ուղղված։ Ցանկացած մեկը,  ով դատելու կարողություն ունի մի բան է տեսնում այդ օրակարգի մեջ։ Կոտրել ազգի ոգին, թուլացնել պետությունը, կազմալուծել տնտեսությունը, հանձնել տարածքները և թշնամուն բերել մեր տուն։ Սա փաստ է արդեն և վկայակոչելու փաստարկներ պետք չեն։ Փաստորեն հանձնվել է Արցախի 75 տոկոսը, թշնամին արդեն Հայաստանում է, մեր երիտասարդության ոսկե գենոֆոնդի զգալի մասը ոչնչացված, պետական բոլոր կառույցները կազմալուծված են, տնտեսություն համարյա չկա, ազգը պառակտված է, հաշմված․ Բանակը գլխատված, պատերազմի հերոսները ստորադասված․․․

Այդքան ավերածությունների կողքին մի լավ բան կա։ Ազգն արդեն ուշքի է եկել ու գիտի, թե որն է իր հիմնական խնդիրը։ Հիվանդությունը բացահայտված է և մնում է միասնաբար պայքարել նրա դեմ։ Ցավոք, ուռուցքային գոյացությունը՝ ճյուղեր է տվել և դժվար է լինելու բուժման ընթացքը։ Հատ- հատ պետք է մաքրել օտար գոյացությունները և կարողանալ բացասական բջիջները զատել դրականից։ 

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ու դրսում փորձում է իրեն դնել խաղաղության ագիտատորի տեղ։ Այսինքն այն ահավոր ավերածությունը, որ նա գործում է, քողարկել իբր անվնաս ագիտատորական աշխատանքով։ Նա նույնիսկ չի պատկերացնում, որ աշխարհի ամենաուժեղ քարոզչական սովետական համակարգը չի կարողացել ստիպել  հային, որ իր թշնամու գործած եղեռնը մոռանա։ Ուզում եմ հիշեցնել Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի պատմությունը, որն այդ քարոզչությանն է վերաբերվում։ Դա 1940- ականների պատմություն էր․ 

«Սովետական զինվորական ղեկավարությունից գալիս են ագիտացիոն աշխատանք տանելու։  Պատմում են գերմանական ֆաշիստների այլանդակությունների մասին, այն մասին, որ Սովետը ունի մի թշնամի, որի դեմ պետք է դուրս գա նաև արցախցին։ Գերմանացու բոլոր վայրագությունները ներկայացնում են, արցախցին լուռ ու համբերությամբ լսում է։ Վերջում՝ հիացած արցախցու համբերությամբ, լսելու կարողությունից, վստահ լինելու համար , որ արցախցին հասկացավ, թե ով է իր իրական թշնամին հարցնում են՝ ո՞վ է արցախցու թշնամին․ բոլորը միաբերան գոռում են՝ Աղդամի թորքը»։ Ավելացնելու բան չունեմ։ Արցախցու պատասխանը թող դաս լինի Նիկոլին։ Հեշտ չէ խաղալ ԴՆԹ կոդի հետ։