Այդպես չանենք, ոչ մի բան չի ստացվելու. սա վերաբերում է դահլիճում նստած բոլոր մարդկանց

 Այդպես չանենք, ոչ մի բան չի ստացվելու. սա վերաբերում է դահլիճում նստած բոլոր մարդկանց

Իրականում պետք չէ շատ վստահել այն զեկույցներին, որ գալիս ու հասնում են կառավարություն։ Հիմա դուք ինձ եք զեկուցում, ձեզ ուրիշներն են զեկուցում, նրանց էլ երևի ուրիշն է զեկուցում, կարևոր նախագծերը պետք է անձամբ գնանք ու փորձարկենք։ Եթե այդպես չանենք,ոչ մի բան չի ստացվելու, սա վերաբերում է դահլիճում նստած բոլոր մարդկանց: Այս մասին քիչ առաջ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության կամքը ոչ մի միլիմետր չի նվազել, հակառակը՝ ավելացել է»,- պնդեց Փաշինյանը: