Պայթյուն է որոտացել կրոնական միջոցառման ժամանակ. կան զոհեր և տուժածներ

Պայթյուն է որոտացել կրոնական միջոցառման ժամանակ. կան զոհեր և տուժածներ

Օգոստոսի 19-ին առնվազն երեք մարդ է զոհվել եւ 50-ը տուժել Պակիստանի Բահավալնգար (Փենջաբի նահանգ) քաղաքում տեղի ունեցած պայթյունի ժամանակ: Այդ մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել շիաների կրոնական թափոի ժամանակ: Ոստիկանությունը գտնվում է պատահարի վայրում, իսկ բժիշկները շտապ օգնություն են ցույց տալիս տուժածներին:

Ավելի վաղ գործակալությունը հայտնել է, որ առնվազն 3 մարդ է մահացել, ևս 30 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: