Գործը աննախադեպ արագությամբ հասավ դատարան

Գործը աննախադեպ արագությամբ հասավ դատարան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արագածավանի հայտնի ՔՊ–ական Սուրո Թորոսյանի կողմից առերևույթ կատարած հանցագործության գործը աննախադեպ արագությամբ հասավ դատարան և նշանակվեց առաջին դատական նիստը։

Բազմաթիվ քրեական գործերով փաստաբանները կերազեին այսպիսի արագություն։ Բայց սա այլ դեպք է, այստեղ ամբողջ իշխանությունը կանգնած է մեղադրյալ ՔՊ–ականի թև ու թիկունքին։

Չհասցրեցի անգամ միջնորդել դատախազին, որ մեղադրական եզրակացությունը չհաստատի և գործը վերադարձնի քննիչին, որպեսզի քննիչը կատարի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն։ Մինչև միջնորդությունս կավարտեի՝ Թալինի դատարանից զանգեցին և հայտնեցին, որ օգոստոսին 3–ին, ժամը 12:00–ին նշանակվել է առաջին նիստը։ 
Շշմեցուցիչ արագությամբ և «արդյունավետությամբ» են աշխատում քննիչներն ու դատախազները։ 

Ինչևէ, ամբողջ քրեական վարույթն իրականացվել է խայտառակ թերություններով։ Օրինակ՝ օպերատիվ–հետախուզական հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին, որպեսզի պարզեն կարևորագույն հանգամանքներ և որպեսզի քննիչը կարողանա կատարել անհրաժեշտ քննչական գործողություններ (քննիչն է հենց այդպես գրել), բայց այդ նույն քննիչը չի սպասել, որպեսզի կատարվի այդ հանձնարարությունը և ստանա կարևորագույն տեղեկությունները։ 

Օգոստոսի 3–ին, ժամը 12:00–ին Դատարանի Թալինի նստավայրում կկայանա առաջին դատական նիստը։ Խոստանում եմ, շատ հետաքրքիր է լինելու»։