Աղվան Հովսեփյանի պաշտպանները դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկ ներկայացրին

Աղվան Հովսեփյանի պաշտպանները դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկ ներկայացրին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին։

Պաշտպանները որպես ինքնաբացարկի հիմք ներկայացրին այն, որ այս քրեական գործը մակագրվել է դատարանի նախագահի կողմից՝ ձեռքով, որով, ըստ նրանց, չի պահպանվել օբյեկտիվությունը։

«Դուք որեւէ կերպ չփարատեցիք այն օբյեկտիվ կասկածները, որ չեք հանդիսանում օրենքի հիման վրա ստեղծված դատարան, քանի որ մի փաստաթուղթ չվկայակոչեցիք, որի համաձայն, պտիչկա կոչվածով դատարանի նախագահը որոշել է, որ Երեւան քաղաքի բոլոր դատավորներից պետք է հենց դուք քննեք այս քրեական գործը։ Նաեւ ողջամիտ միջոցներ չձեռնարկեցիք, որպեսզի պարզեք, թե իրականում կա՞ն այդ փաստարկները հերքող ինչ-որ տվյալներ. ինչու, քանի որ դուք շատ լավ գիտեք, քաջատեղյակ եք, որովհետեւ իրականում օրենքի հիման վրա ստեղծված դատարան չեք»,-նշեց պաշտպան Երեմ Սարգսյանը։

Պաշտպան Սարգսյանի խոսքով՝ այս քրեական գործը հատուկ է մակագրվել դատավոր Մարտիրոսյանին։