Հնդկաստանը Հայաստանին ռադարներ կմատակարարի

Հնդկաստանը Հայաստանին ռադարներ կմատակարարի

Հնդկաստանը ռազմական պայմանագիր է կնքել Հայաստանի հետ, որովք չորս «Swathi» տեսակի ռադար կմատակարարի Երեւանին։ Այս մասին հայտնում է «Times Now»-ն։ Ըստ հրապարակման, ռադիոլոկացիոն համակարգը մշակվել է Հնդկաստանի Բալգալուրում գտնվող պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների պետական լաբորատորիայի (DRDO) եւ Էլեկտրոնիկայի եւ ռոդիոլոկացիայի զարգացման լաբորատորիայի կողմից (LRDE), արտադրվել է Bharat Electronics Limited (BEL) ընկերության կողմից։ «Русаринфо»-ն էլ գրում է, որ Հայաստանը հնդկական ռադիոլոկացիոն համակարգն ընտրել է այն բանից հետո, երբ փորձարկել է ռուսական եւ լեհական առաջարկները։