Նազարյանը չի կատարում դատարանի որոշումը․ գործ ունենք բեսպրեդելի հետ

Նազարյանը չի կատարում դատարանի որոշումը․ գործ ունենք բեսպրեդելի հետ

«Լավ լուրն այն է, որ արդարությունը հաղթել է, մենք դատարանում հաղթել ենք։ Իհարկե մի քիչ վախվորած վճիռ է, բայց այնուամենայնիվ վճիռը կայացվել է։ Երբ 2021 թվականին ԱԺ ամբիոնից ես  խոսում էի Աբովյանի դիահերձարանում գետնին շպրտված, պարկերի մեջ լցված դիերի մասին, ի պատասխան ՔՊ խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը դիտավորյալ ինձ վիրավորեց։ Ես ամբիոնից խնդրեցի, որ նա ներողություն խնդրի, հրաժարվեց, ես գնացի դատական ճանապարհով: Մենք անցել ենք եռաստիճան դատական համակարգով՝ հաղթանակ ենք տարել բոլոր ատյաններում։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որն իր փաստաբան Սերգեյ Ոսկանյանի հետ մամուլի ասուլիսով է հանդես գալիս ու անդրադառնում  Լենա Նազարյանի դեմ հայցի մանրամասներին։

«Այսօրվա դրությամբ պատգամավոր Լենա Նազարյանը չի կատարում դատարանի որոշումը, այսինքն մենք գործ ունենք բեսպրեդելի հետ, երբ իշխանական պատգամավորը Հայաստանի դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չի կատարում։ Որպես քաղաքական գնահատական ուզում եմ ասել, որ էլի կան պատգամավորներ, որոնք տարբեր գործերով դատարանի վճիռները չեն կատարել։ Արսեն Թորոսյանը կիսակատարեց և խեղկատակություն արեց այդ մասով, Արթուր Հովհաննիսյանը, որ «5-րդ ալիքին» պարտվել է դատարանում, ԴԱՀԿ-ն ստիպողաբար նրանից վերցրել է սահմանված տուգանքի չափը, բայց ներողություն չի խնդրում։ Այսինքն՝ էս մարդիկ ընդհանրապես դատարանի որոշումները չեն կատարում ու հաշվի չեն առնում ՀՀ երրորդ իշխանության որոշումները, որը ոչ այլ ինչ է, քան անպատժելիություն։ Կարող ենք ասել, որ դատական համակարգի նկատմամբ ամենամեծ անարգանքը ցուցաբերում է իշխանության ներկայացուցիչը՝ տվյալ դեպքում Լենա Նազարյանը»,- ասաց Թովմասյանը։