Հուսեփ աղայի ու Գագիկ աղայի ճիտին պարտքի ողբերգությունը

Հուսեփ աղայի ու Գագիկ աղայի ճիտին պարտքի ողբերգությունը

Այսօր Գրիգոր Զոհրապի ծննդյան օրն է; Առաջինը, որ հիշեցի, նրա ,, Ճիտին պարտքն էր։ Երկրորդը, որ եկավ մտքիս, Ջհանգիրյանի  ճիտին պարտքն էր։ Առաջինի հերոսը՝ Հուսեփ աղան, ճիտին պարտքին չկարողացավ դիմանալ։ Եվ ո՞վ կարող է դիմանալ երբ վզին պարտք ունի։ Մե՜ծ պարտք։ Ճիտին պարտքը մարդուն գերեզման է տանում։ 

Գագիկ Ջհանգիրյանը «վզիս դրված է» իր դիտարկումը համարում է,  որ ինքն է իր վզին դրել։ Դա ավելի սարսափելի է, քան եթե նա խոստովաներ, որ գործադիրն է իր վզին դրել։ Սեփական վզին ինչ որ բան դնելը նույնանում է Զոհրապի նովելի ողբերգության հետ։ Հուսեփ աղան էլ է ճիտին վրա  դնելու  առաքելություն  վերցրել, որին նա չկարողացավ դիմանալ։ Ջհանգիրյանը խոստովանում է, որ իր ճիտին պարտքը վերցրել է վերցրել է դեռ 1990 թվականից։ Դա իմ առաքելությունն է, իմ կոչումն է, ոչ մեկն ինձ չի պարտադրել, ասում է նա։ 

Նույնանուն նովելի հերոսի վախճանն այսպիսին էր, բառացի մեջբերում եմ․     
«Ծովուն վրա կծփար, կ'օրորվեր, կտատաներ, կռնակին վրա պառկած, բոլոր հասակովը ջուրին երեսը. գեր մարդ մըն էր ասիկա, մեծ-մեծ բացված, կարծես թե զարմացած աչքերով ու անթարթ, համառ նայվածքով մը դեպի երկինք՝ ուր լուսինը, իր տասնհինգին մեջ, արծաթե կլոր ու հսկա դրամի մը պես կփայլեր: 

Ու մարդուն վզին սերտիվ կապած սև կաշիե պայուսակի մը մասը, ջուրեն դուրս մնացած, կծփար անոր հետ, ատեն-ատեն գլուխը սուզել տալով քիչ մը դեպի վար. հետո այդ գլուխը վեր կ'ելլեր իսկույն, ազատելու ճիգով մը պայուսակին ծանրութենեն: 

Ծովին հայելիի պես արծաթած երեսին վրա՝ այս մարմինը, իր ճիտեն կախված պայուսակովը, մակույկը ետին ձգած նավու մը կնմաներ, հեռուն, խիստ հեռուն. ջուրին մեջ երկուքն ալ կապված էին ինչպես կյանքին մեջն ալ զատված չէին իրարմե: Կապը անեղծ կմնար ամեն տեղ: Քար լեցված այս կաշիե տոպրակը ալ պարպվելու վախ չուներ այսուհետև. հագեցած ու կշտացած փորն էր, գիրգ և ուռեցվորած. իր տեղը՝ մարդոց թևին տակը չէր ուր այդքան տարի ծալլված, սեղմված ու շնչահեղձ մնացած էր, ո՛չ. այդ պայուսակը՝ իր անողորմ համառությամբը, իր հուսահատեցուցիչ դատարկությամբը, մարդոց ճիտին պարտքը կմարմնացներ անշուշտ. իր ճշմաիրտ տեղը, ուրեմն, անոր վզին վրա էր, ճիշտ հո՛ն ուր հաստատված էր հիմա»: 

Հուսեփ աղայի  ու Գագիկ աղայի ճիտին պարտքի ողբերգությունը նույնականացման դրսևորում ունեն։