Ստահակի հետ ապագա չկա

Ստահակի հետ ապագա չկա

Հունիսի 20-ին ՀՀ քաղաքացիներն իրենց քվեարկությամբ կայրեն քաղպայմանագիր կոչվող բանդայի դրոշը, որ մի անգամ սխալմամբ դարձրին իրենց ապագայի դրոշն ու ընկան բառիս բուն իմաստով ք.քը: ՀՀ քաղաքացիները կայրեն ոչ միայն այդ դրոշը, այլև այդ դրոշով իշխանություն զավթած ստահակի նկարը, իսկ այդ նկարի հետ միասին նաև պոպուլիստական ստահակիզմը, որին ականջ կախելով կորցրին Արցախը, տվեցին մոտ 8 հազար զոհ, հազարավոր վիրավորներ ու գերիներ, որին ականջ կախելով որպես «պարգև» ստացան սամասվալներով մարդկային մարմիններ ու ոսկորներ: 3-րդ համարի քվեաթերթիկը, որ ստահակն իր գլխավերևում թափահարում էր Սյունիքում, այս ամենի կրկնությունն է լինելու, եթե հանկարծ այն հայտնվի որևէ ընտրատեղամասի քվեատուփում: Ստում է ստահակը, թե այդ քվեաթերթիկի վրա մեր անուններն են, մեր երեխաների անունները:

Մեկ անգամ արդեն լսել ենք՝ վարչապետը դու ես, վարչապետը դու ես… Բայց հետո պարզվեց, որ կամ ինքը վարչապետ կլինի, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա: Հիմա էլ նույնն է բարբառում. Դարձյալ ստում է, ասելով՝ ԱԺ ընտրվողը դու ես, ԱԺ ընտրվողը դու ես… 3-րդ համարի քվեաթերթիկով ԱԺ ընտրվողը ստահակն է՝ իր թրքամետ ու թրքահոտ բանդայով, իր ձեռքի յաթաղանով, իր կառուցողական ու կիրթ Իլհամ Ալիևով, Շուշիում խրախճանք սարքող Էրդողանով:
Հունիսի 20-ին ՀՀ քաղաքացիները մի լավ կողջունեն քեզ ու կթքեն ստախոս երեսիդ:

Մուրճի նման մի բան կար ձեռքիդ: Չմոռանաս հունիսի 21-ին հետդ բերել Հանրապետության հրապարակ և տալ այնտեղ հավաքված մարդկանց ձեռքը: Նրանք արդեն գիտեն, թե ինչպես պետք է վարվել այդ մուրճի հետ, մանավանդ՝ կոթի: Էն էլ իմացանք, որ ստահակի վրա վատ է ազդում ապրիլի 23-ին (իր խելքով՝ ապրիլի 24-ին) Թուրքիայի դրոշն այրելու արարողությունը: Թե բա դաշնակցականները 130-ամյա իրենց կուսակցության դրոշը կայրեն հունիսի 20-ին, եթե ձայն տան Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին: Պառակտիչ ստահակ, օղ արա ականջիդ՝ Դաշնակցությունն է քո նախնիներին վտարել իշխանությունից, Դաշնակցությունն էլ քեզ ուղարկելու է գրողի ծոցը՝ հունիսի 21-ին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների հետ այրելով քո դրոշն ու նկարը:

Հունիսի 21-ին մարտին մե՞կ ես ուզում՝ կստանաս: Կստանաս, եթե այդ օրը դու Երևանում լինես ու քեզ պահես այնպես, ինչպես Սյունիքում: Բայց դրանից հետո արդեն հանկարծ մտքովդ չանցկացնես, որ կարժանանաս ՀՀ օրենքով դատվելու բախտին: Սա սպառնալիք չէ, այլ պարզ հիշեցում այն մասին, որ հայրենիքի դավաճաններին ու կապիտուլյանտներին միշտ չէ որ արժանացնում են պետական հայտնի կառույցների մեկուսարաններում կյանքի վերջին տարիներն սպառելու պատեհությանը: Հետո չասես՝ չգիտեի:

Իսկ հիմա՝ ամենակարևորի մասին: Այս մարտնչող խայտառակությունը, ընտրություններին մի քանի օր մնացած, ուզում է իր տերերին ցույց տալ, որ դեռ պայքարում է և պատրաստ է գնալ մինչև վերջ, մինչև վերջին հայը, միայն թե իշխանությունը պահի իր ձեռքում: Ակնհայտ է, որ այս պահին նրան ոչինչ չի հետաքրքրում իշխանությունից բացի՝ կամ իշխանություն կամ ոչինչ: Եթե ոչ իշխանություն, ապա թեկուզ ջրհեղեղ, թեկուզ նոր սևազգեստ մայրեր, եթե ոչ իշխանություն, ապա թեկուզ նոր որբուկներ ու այրիացած հարսներ, եթե ոչ իշխանություն, ապա ոչ մի ապագա: Եվ ուրեմն, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, որ հստակ պատկերացնում է թե ինչով են իրեն սպառնում հունիսի 21-ին, իր քայլը պետք է անի հունիսի 20-ին՝ մերժելով արյունարբու ստահակին և նրա 3-րդ համարի քվեաթերթիկը նետելով աղբարկղ: Ստահակի հետ ապագա չկա: