Քաղաքական տեռորը Ալիեւի վարչակարգի պահպանման համար հենասյուն է․ մաս․2-րդ․ քաղաքագետ

Քաղաքական տեռորը Ալիեւի վարչակարգի պահպանման համար հենասյուն է․ մաս․2-րդ․ քաղաքագետ

Ադրբեջանի միջազգային տեռորի քաղաքականության մաս են կազմում նաեւ ընդդիմադիրների առեւանգումն ու Ադրբեջանին արտահանձնելու հայցերը ոչ միայն ընդդիմադիրների, այլ նաեւ նրանց, ովքեր այլ պետությունների քաղաքացի են հանդիսանում եւ քննադատում են Ալիեւի վարչակարգն ու այցելել են Արցախ։ Մասնավորապես, խոսքը Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի մասին է։ Պետք է ասել նաեւ ռուսական կողմի կողմից թալիշական ազգային շարժման առաջնորդ Ֆահրադդին Աբոսզոդայի արտահանձնման մասին, ով սպանվել է ադրբեջանական բանտում ագրեսիայի հետեւանքով՝ 2020 թվականին։ Այստեղ պետք է խոսել ոչ միայն ադրբեջանամետ լոբբիի եւ «խավիարային դիվանագիտության» ունեցած դերակատարության մասին, այլ նախ եւ առաջ այն բանի, որ ադրբեջանական կողմն ունի հնարավորություն չարաշահելու Ռուսաստանի հետ կնքված համաձայնագրերի մի ողջ կոմպլեկտ, որպեսզի ապահովի քաղաքական հալածանքների «իրավականությունը»։ Նույն պրոբլեմն առկա է նաեւ ԱՊՀ մաս կազմող այլ պետությունների, ինչպես նաեւ Ուկրաինայի եւ Վրաստանի հետ։ Այս համատեքստում հարկ է նշել Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ գործող հետեւյալ գործող փաստաթղթերի չարաշահման մասին․ Քրեական գործերով փոխադարձաբար մեկմեկու իրավական օգնության ցուցաբերման Եվրոպական կոնվենցիա /20 ապրիլ 1950 թվական/, Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավահարաբերությունների կոնվենցիա /1993 թվական, հունվարի 22/, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ կքնված պայմանագիր՝ քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավահարաբերությունների մասին /1992 թ դեկտեմբերի 22/։ Օրինակ Ֆահրադդին Աբոսզոդայի պարագայում այս համաձայնագրերի շրջանակներում մեծ հաշվով դակվել էր ադրբեջանական դատարանի որոշումը եւ քաղաքական կամքը կարող էր ցուցաբերվել միայն չհանձնման որոշման կայացման մեջ, սակայն նման կամքը չբավականացրեց։ Ռուսաստանում բավական ուժեղ են մտավախություններն այն բանի հետ կապված, որ թուրքական միջամտությունը կովկասյան հանրապետությունների եւ Ղրիմի գործերում կարող է ուժեղանալ, եւ հետեւաբար նաեւ չկա ցանկություն աջակցելու նույն քրդերին․ չմոռանանք, որ Ռուսաստանը Թուրքիայի, ԱՄՆ, Մեծ բրիտանիայի եւ Իսրայելի ճնշման տակ փաստացի կերպով հարկադրեց Աբդուլլա Օջալանին հեռանալ իր տարածքից, եւ նա ձերբակալվեց արդեն իր սահմաններից դուրս, կամ թալիշներին, հիշելով Աբոսզոդայի ողբերական մահը։ Ադրբեջանական իշխանությունների համար քաղաքական տեռորը ոչ թե ընդդիմությունից պաշտպանվելու, իշխանությունը պահպանելու միջոց է, այլ իշխանության իրականացման ձեւ, իշխանական համակարգի կառուցվածքի բաղադրիչ, որն ունի իր ներքին տրամաբանությունն ու զարգացման հետեւողականությունը։ Եթե ինչ -որ մեկը կարծում է, որ Արցախի տարածքի մի մասի գրավումվ Ալիևի ռեժիմը կհանդարտվի, ապա նման բան չկա եւ չի կարող լինել: 1938 թվականին այդպես էին մտածում նաեւ Ադոլֆ Հիտլերին հաճոյանալու վրա: Քաղաքական բռնաճնշումների և ագրեսիվ արտաքին քաղաքականության ռեժիմին պետք է հակադրել անվտանգության երաշխիքների իրականացումը, որոնք Ռուսաստանը տրամադրել է Հայաստանին, քանի որ այժմ մենք խոսում ենք ՀԽՍՀ տարածք Ադրբեջանի կողմից ոտնձգությունների և սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հարցերի առնչությամբ Ադրբեջանի կողմից արվող անօրինական մեկնաբանությունների մասին: Անհրաժեշտ է նաև վերանայել Ադրբեջանի հետ գործող իրավական աջակցության մասին պայմանագրերը, որպեսզի կանխվի ադրբեջանական կողմի կողմից այդ համաձայնագրերի օգտագործումը որպես քաղաքական բռնաճնշումների և համոզմունքների հետապնդման օրինականացման մեխանիզմ:

 

Մաքսիմ Վասկով

«Мир Кавказа» միջազգային հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար եւ տնօրեն

Realtribune.ru