«Տիկտոկն» ուզում են արգելել 

«Տիկտոկն» ուզում են արգելել 

Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեն խնդրել է իշխանություններից սահմանափակել «Տիկտոկ» սոցիալական կայքի հասանելիությունը իրենց երկրի տարածքում, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ղրղզստանի Թվային զարգացման նախարարության տարածած հայտարարությունը։

Ըստ հաղորդագրության, նախարարությունն իր ենթակայության ներքո գործող ստորաբաժանումներին արդեն իսկ կագադրել է ընդառաջել խնդրանքին եւ գրություններով դիմել ինտերնետ մատակարարող ընկերություններին՝ ըստ խնդրանքի համապատասխան քայլեր ձեռնարկելու համար։ Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեն իր միջնորդությունը հիմնավորել է այն հանգամանքով, որ «Տիկտոկ» սոցկայքը խախտում է Ղրղզստանի օրենսդրությունը՝ վնասելով երեխաների առողջությանը, հոգեկան, մտավոր, բարոյական եւ հոգեւոր վիճակին ու զարգացմանը։