Պարեկային ծառայության նոր մեքենաները գալիս են մարզեր (տեսանյութ)

Պարեկային ծառայության նոր մեքենաները գալիս են մարզեր (տեսանյութ)

Մոտ օրերս պարեկային ծառայությունը կսկսի գործել նաև Հայաստանի մարզերից մարզերում` Կոտայքում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Տավուշում:

Այս պահին, հիշեցնենք,  պարեկային ծառայությունը գործում է դեռևս միայն Երևանում, ինչպես նաև Շիրակի և Լոռու մարզերում:

Մյուս մարզերի համար ՀՀ ոստիկանությունը «Տոյոտա Երևան» ընկերությունից 150 միավոր Toyota Furtuner ամենագնաց էր պատվիրել, որոնք այս ընթացքում հատուկ սարքավորումներով էին համալրվում, որ կարողանան ծառայել որպես պարեկային մեքենաներ: Երեկ մենք Ավան վարչական շրջանում` Երևանից դեպի Կոտայքի մարզ դուրս եկող ճանապարհին նկատեցինք պարեկային ծառայության տասնյակ Toyota Fortuner-ներ, որոնք լուսաձայնային հատուկ ազդանշանները միացրած` շարժվում էին դեպի մարզեր:

Նշենք, որ Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության մեքենաները Toyota Camry և RAV 4 մոդելի են, իսկ մյուս մարզերի համար կարողացել են միայն Toyota Fortuner ձեռք բերել, այն էլ` տարբեր գույների և տարբեր համալրումներով: Մեքենաների մի մասը, օրինակ, ավտոմատ փոխանցման տուփով և հագեցած կոմպլեկտավորմամբ է, մի մասը` մեխանիկական փոխանցման տուփով և բազային կոմպլեկտավորմամբ: Ու ոչ բոլորն են եղել սև գույնի: Երևան հասնելուց հետո «Տոյոտա Երևան» ընկերությունում բոլոր մեքենաները գունաթափվել են և նորովի ներկվել արդեն միանման սև գույնով: Մեզ ասացին` այսօր-վաղը արդեն այս մեքենաները կանցնեն ծառայության Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Արագածոտնի մարզերում:

Մանրամասն՝ տեսանյութում