Մոուրինյոյի գալուց հետո «Զենիթը» անցել է գործի

Մոուրինյոյի գալուց հետո «Զենիթը» անցել է գործի

Օրերս «Ռոման» պաշտոնապես հայտարարեց , որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պորտուգալացի հանրահայտ մասնագետ Ժոզե Մոուրինյոն կգլխավորի հռոմեական ակումբը՝ փոխարինելով Ֆոնսեկային։

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը Մոուրինյոյի հետ աշխատելու առիթ ունեցել է դեռ «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած ժամանակահատվածում։ Ի դեպ, Մոուրինյոյի ու Մխիթարյանի հարաբերությունները կարգավորվում ժամանակ, երբ բավականին լարված էին ու հայազգի ֆուտբոլիստը դրա արդյուքնում անընդհատ հայտնվում էր պահեստայինների նստարանին։ 

Մխիթարյանի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է մի քանի ամսից, ինչը նրան թույլ է տալիս ակումբից հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով, սակայն ֆուտբոլիստը մնալ-չմնալու հետ կապված դեռ հստակ որոշում չի կայացրել։ 

Ահա և ինչպես գրում են ռուսական մարզական լրատվամիջոցները, «Զենիթի» ղեկավարությունը, հաշվի առնելով Մխիթարյան-Մոուրինյո փոխհարաբերությունները,անցել է գործի, ջանքեր են գործադրում Մխիթարյանին Սանկտ-Պետերբուրգ հրավիրելու համար։

Նշենք նաեւ , որ պորտուգալացի մասնագետը օրերս հետաքրքիր մեսիջով փորձել էր ցույց տալ ֆուտբոլային հանրությանը, որ ինքը որեւէ հակակրանք չունի հայազգի ֆուտբոլիստի նկատմամբ։ Մասնագետը ինստագրամյան իր պաշտոնական էջով «սրտեր» էր դրել Մխիթարյանի լուսանկարի մեկնաբանություններում, որը հրապարակել էր իտալական ակումբի ինստագրամյան էջը։