Նիկոլը դեռ չէր ծնվել

Նիկոլը դեռ չէր ծնվել

 

Կառավարության դիմաց բողոքողի դեմքը ծանոթ թվաց․ հիշեցի։ 2018 թվականին տպավորվել էր, երբ հղի ժամանակ նրա նկարն էի տեսել։ Տպավորվել այն առումով, որ ամուսիններով ինչքան են հավատացել հեղափոխությանը, Նիկոլին, որ Մոսկվայից հայրենադարձությյամբ եկել  եկել են Նիկոլի նոր Հայաստան։  Ասում էին․ «Մենք հայրենադարձության առաջին օրինակներից մեկն էինք, և ընտանիքով, մեր բիզնեսով մենք տեղափոխվեցին այստեղ»։

Մայիսի 8-ի հանրահավաքից հետո, որից առաջ էլ ընտրվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկինը ծննդատուն է գնացել, և հաջորդ օրը բալիկը լույս աշխարհ է եկել: Մայիսի 9-ին ծնվեց աղջիկը, անունը դրին Ռուզաննա Նիկոլ։ Հայրն ասում էր․ « Եթե մեր վարչապետի անունը լիներ օրինակ՝ Մարտին, բնականաբար, ես չէի դնի երեխայի անունը Ռուզաննա Մարտին, բայց քանի որ այդ անունը նաև գեղեցիկ կանացի անուն է, ճանաչված անուն է, այդպես միտքը ծագեց. և խորհրդանշական է, և գեղեցիկ է»։

Կառավարության դիմաց այսօր ամուսիններով բողոքում էին՝ հոսանքն անջատել են։ Եթե նման «էյֆորիայի մեջ ընկածներն են»  հիասթափվել, մնացածը երևի անդունդի եզրին են։