Ակտիվիստին բերման են ենթարկել Նիկոլ Փաշինյանին պոռնիկ անվանելու համար

Ակտիվիստին բերման են ենթարկել Նիկոլ Փաշինյանին պոռնիկ անվանելու համար

Քաղաքացիական ակտիվիստ Նելլի Մինասյանին այսօր բերման են ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին պոռնիկ անվանելու համար։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Նելլին ասաց, որ մարտի 28-ին ֆեյսբուքյան իր էջում ստատուս է գրել․ «Մարտի 28-ին, որ Առուշ Առուշանյանը բանտից դուրս էր եկել, ես գրել էի՝ Սյունիքում զրո ես, պոռնիկ Նիկոլ»։

Նելլիի խոսքով՝ մի քանի ժամ անց ինքը ՖԲ իր էջից ջնջել է գրառումը, սակայն ոստիկանությունից «սքրինշոթ» են արել գրառումը, եւ ամիսներ անց Մինասյանին բերման ենթարկել՝ կասկածյալի կարգավիճակով։

Քրեական գործը, որի շրջանակում նրան բերման են ենթարկել, հարուցվել է ծանր վիրավորանք հասցնելու համար։

Նշենք, որ Նելլի Մինասյանը «Նորք Մարաշ»զինված խմբի գործով ամբաստանյալներից է։