Google-ը հուլիսի վեցից աստիճանաբար կսկսի վերաբացել իր գրասենյակները

Google-ը հուլիսի վեցից աստիճանաբար կսկսի վերաբացել իր գրասենյակները

Ամերիկյան Google ընկերությունը հուլիսի վեցից մտադիր է սկսել աստիճանաբար վերաբացել իր գրասենյակները եւ վերադառնալ բնականոն գրասենյակային աշխատանքի, ինչը խաթարվել էր կորոնավիրուսային համավարակի պատճառով։ Այդուհանդերձ, ընկերությունում զգուշավոր են, եւ այս մասին հայտարարելիս շեշտել են, որ նման քայլի կգնան, եթե արտաքին պայմանները դա թույլ տան։

Ըստ «ՏԱՍՍ»-ի փոխանցման, այս մասին հայտարարությունը էլեկտրոնային նամակի տեսքով հաղորդվել է աշխատակիցներին՝ կորպորացիայի գլխավոր տնօրեն Սունդար Պիչայիի կողմից եւ հրապարակվել կայքում։ Սկզբում աշխատասենյակներ կվերադառնան նրանք, որոնց ներկայությունը գրասենյակներում անհրաժեշտ է։

Նախ գրասենյակներում աշխատակիցների խտությունը չպետք է գերազանցի 10 տոկոսը, իսկ արդեն սեպտեմբերից այն կհասցվի 30 տոկոսի։ Աշխատակազմի մեծ մասը սակայն, կշարունակի մինչեւ այս տարվա վերջ շարունակել աշխատել տանից։