Բելառուսում նավթի նոր հանքավայրեր են հայտնաբերվել

Բելառուսում նավթի նոր հանքավայրեր են հայտնաբերվել

Բելառուսում երկու նոր նավթի հանքավայր է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է БЕЛТА-ն։ Հանքավայրերը գտնվում են Գոմելի մարզում։ Նախնական տեղեկություններով՝ երկու հանքավայրերում կա հանրագումարում 2,5 միլիոն տոննա հանույթ։ «Բելառուսնեֆտ» ընկերությունից նաեւ տեղեկացրել են, որ արդեն երկու տարի է, իրենք զբաղված էին այդ հանքավայրերի հետազոտմամբ ։

Նշենք, որ այս տարի Բելառուսում հայտնաբերվել էր նաեւ Գարցեւյան հանքավայրի հարավային բլոկը։ Ընդհանուր առմամբ Բելառուսում կա 79 նավթի հանքավայր, որոնցից շահագործվում է 61-ը։