ՀՖՖ-ն սկսում է կամավորների հավաքագրում

ՀՖՖ-ն սկսում է կամավորների հավաքագրում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

2019 թ. հուլիսի 14-27-ը Երևանում կանցկացվի Եվրոպայի Մ-19 տ. առաջնության եզրափակիչ փուլը: Այդ կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է կամավորների հավաքագրում:

Փետրվարին կանցկացվեն կամավորների համար տեսական դասընթացներ, իսկ մարտ ամսից սկսած` ընտրված թեկնածուները կներգրավվեն ՀՖՖ միջոցառումների և Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների հանդիպումների կազմակերպչական աշխատանքների մեջ: Լավագույնները կստանան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատելու հնարավորություն: