Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ծագման նոր վարկած է հրապարակվել 

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ծագման նոր վարկած է հրապարակվել 

Կորոնավիրուսային ինֆեկցիայի նոր հայտնաբերված «օմիկրոն» շտամը կարող էր առաջանալ մարդու կողմից վիրուսը կենդանուն փոխանցելու հետեւանքով։ Արդյունքում այն արագ ադապտացվել է եւ կրկին հետ փոխանցվել կամ «հետ վերադարձել» մարդկանց։ Այս մասին հայտարարել է Հանրային առողջության Տ․ Հ․ Չանի անվան Հարվարդի դպրոցի գիտաշխատող Սիկհուլիլե Մոյոն։

Bloomberg ամերիկյան հեղինակավոր պարբերականի փոխանցմամբ, ներկայումս մասնագետները փորձեւմ են հասկանալ, թե ինչպես այդքան կարճ ժամանակահատվածում հնարավոր է եղել այդքան շատ մուտացիաների ձեւավորումը։ Գիտնականի կարծիքով, օրինակ «ալֆա» կամ «բետա» տարբերակներում մուտացիաները կուտակվում էին ժամանակի ընթացքում։ Մոյոն նաեւ ասել է, որ «օմիկրոն» շտամը շատ արագ է տարածվում աշխարհում եւ այդ փաստը լուրջ անհանգստության առիթ է, քանի որ ամենայն հավանականությամբ մուտացիաների սեփական կազմն է կուտակում։